Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին հավասար չափով զեղչ տրամադրել». ուսանողներն ուսման վարձի մասնակի փոխհատուցում են պահանջում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 09,2020 12:04

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ կազմակերպվել է առցանց ստորագրահավաք, որը շուտով ներկայացվելու է ՀՀ կառավարություն։

Ուսանողները, պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով, պահանջում են ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում։ Ստորագրահավաքը ոչ թե միայն ԵՊՀ-ի, այլեւ ամբողջ ՀՀ ուսանողության համար է։ Այլ բուհերից արդեն իսկ միացել են նախաձեռնությանը։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով՝ փոխհատուցումը պետք է լինի իրատեսական, միեւնույն ժամանակ՝ օգտակար ուսանողների համար։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ակնկալում են ուսման վարձի մինչեւ 20-25 % փոխհատուցում։ Թեեւ այս տարվա ուսման վարձի թանկացումները վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին, ակնկալվող փոխհատուցման չափը բոլոր կուրսերի համար նույնն է։ Տարանջատում չեն արել, կարծում են՝ ճիշտ կլինի բոլորին հավասար չափով զեղչ տրամադրել, քանի որ օրինակ՝ 4-րդ կուրսեցին էլ ավելի քիչ է վճարում, քան 2-րդը, որովհետեւ այդ ընթացքում նույնպես թանկացում է եղել։

Ստորագրահավաքը մեկնարկել է երեկ, սակայն ակտիվություն արդեն կա։

Նոր նախաձեռնության փաստական հիմքերը մի քանիսն են, օրինակ՝ հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի անարդյունավետությունը։ Նախաձեռնության կազմակերպիչները կարծում են, որ մարտ ամսից անցկացվող հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, քանի որ չի ապահովվում գործնական հմտությունների ձեռքբերումը, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել:

Բերվող մյուս փաստարկներից են տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով կան դասախոսներ եւ ուսանողներ, որոնք չեն կարողանում պատշաճ մասնակցել դասապրոցեսին։

Ըստ նախաձեռնության կազմակերպիչների՝ մարտ ամսից պետության տնտեսական ակտիվությունը անկում է ապրում, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները շարունակելու են նույն չափով վարձ վճարել։ Բացի դա, քանի որ այս տարի հիբրիդային եղանակով են կազմակերպվելու դասընթացները, մարզաբնակ ուսանողները շաբաթական մեկ-երկու անգամ համալսարան հաճախելու համար ստիպված են լինելու Երեւանում բնակարաններ վարձել։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930