Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պատերազմ Ղարաբաղի շուրջ կամ ինչու՞ է «չեզոքություն» պահպանվում. գերմանական մամուլի անդրադարձը

Հոկտեմբեր 21,2020 23:50

ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին գերմանական մամուլի անդրադարձը

Süddeutsche Zeitung

Հայերը Բեռլինից օգնություն են պահանջում

Գերմանահայ համայնքի ներակայացուցիչները կոչ են անում Դաշնային կառավարությանն առավել ներգրավվելու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը քննադատում է դաշնային կառավարությանը բավականաչափ վճռական չլինելու մեջ՝ նշելով, որ Գերմանիան կարող էր խաղաղության լավ կերտող լինել, եթե այդ դերը ստանձներ. կոչերով մարդկանց կյանքերը չեն փրկվում: Նա հավելեց, որ հայերի առջև գոյության սպառնալիք է կախված:

Նրանք նաև մեղադրում են թե՛ գերմանական քաղաքականությանը, թե՛ մեդիադաշտին Ադրբեջանին և Թուրքիային որպես պատասխանատուներ չհիշատակելու համար: Ա. Ազնավուրը խոսում է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության «կոլեկտիվ տրավմայից»՝ նշելով, որ 105 տարի անց էլ միջազգային հանրությունը միայն դիտում է՝ առանց քայլեր ձեռնարկելու: Գերմանիայից հայերը պահանջում են Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ և զենքի էմբարգո:

ՀՀ դեսպանը քննադատում է՝ նշելով որ մինչ օրս միայն կոչեր են հնչել, պետք է հստակ քայլեր ձեռնարկել: Սմբատյանը նաև նշում է, որ Բունդեսթագի ԱԳՀ կուսակցության և Բրանդենբուրգի Լանդթագի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ դեսպանության կողմից որևէ «կազմակերպչական» աջակցություն չի ունեցել: Բաքվի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ պատգամավորներն ապօրինի են այցելել «հայերի կողմից օկուպացված» տարածքներ:

Domradio

Հայաստանը Գերմանիայից օգնություն է խնդրում Լեռնային Ղարաբաղի հարցում. հնարավո՞ր են խաղաղ բանակցությունները

«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում դեմ դիմաց կանգնել են քրիստոնյաները և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող իսլամիստական զինյալները, մինչդեռ քրիստոնյաներն ու մահմեդականները երկար ժամանակ խաղաղ ապրում էին միասին: Արդյո՞ք այժմ հակամարտությունը կրոնական երանգ կստանա:

Երկու երկրներն էլ վստահում են Գերմանիային. ուստի այն հնարավորություն ունի խաղաղ բանակցություններ հրավիրելու»,- նշել է Բեռլինում կայացած դաշնային մամուլի ասուլիսին Քյոլնի իրավաբան և Գերմանիայի հայոց թեմի ներկայացուցիչ Իլիաս Ույարը: Նրա կարծիքով, օգտակար կլինի նաև Բունդեսթագի բանաձեւը, որը դատապարտում է Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը, ինչպես նաև նյութատեխնիկական և հումանիտար աջակցությունը:

Deutschlandfunk

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նկարների պատերազմ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում էր ծխալ տասնամյակներ շարունակ:

Այսօր, ռազմական գործողությունների ի հայտ գալուց ի վեր, առաջին պլան է մղվել մեկնաբանություններում առաջնային դիրքեր զբաղեցնելու կարևորությունը․ երկու կողմերը ձգտում են սոցիալական մեդիայում ակտիվության, ինչպես նաև տարբեր կադրերի միջոցով հօգուտ իրենց փոխել հանրության տրամադրությունները: Իհարկե, դրա ազդեցությունը չափելը բարդ է:

Հատկապես կորոնավարակի պատճառով Dlf-ի թղթակիցը Թիլկո Գրիսը չէր կարողացել մեկնել ռազմաճակատ, ինչը բարդացնում է նրա կողմից հաղորդումների/զեկույցների պատրաստումը: Նա նշում է, որ պետք է աներ այն, ինչ այսօր անում են որոշ անկախ ռուս լրագրողներ. «Նրանք մարդիկ են ուղարկում թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան, ովքեր փորձում են տեղում ծանոթանալ տրամադրություններին և դրանք փոխանցել իրենց տներ:

Tagesspiegel

Ինչպես են երկու երաժիշտներ ցանկանում ազդել դաշնային կառավարության վրա

Հոկտեմբերի 4-ին հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը օգնության կոչ արեց՝ նշելով, որ արդեն հարյուրավոր զոհեր կան քաղաքացիական բնակչության և զինվորների շրջանում, շատ ընտանիքներ անհույս իրավիճակում են հայտնվել:

Երկու օր անց «Գերմանաթուրքահայկական ընկերության հասարակությունը» Բունդեսթագի պատգամավորներին էլեկտրոնային նամակ ուղարկեց՝ կոչ անելով Գերմանիային առավել զգալի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հարցում: Կոչը ստորագրողների թվում էին դերասաններ, լեռնագնացներ, հրապարակախոսներ, Կանաչների և Ձախերի կուսակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ միության հայտնի աջակից Ջեմ Օզդեմիրը (Կանաչներ):

Heise.de

Պատերազմ Լեռնային Ղարաբաղի շուրջ կամ ինչու՞ է «չեզոքություն» պահպանվում

Գերմանական լրատվամիջոցների զեկույցներում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջերս կրկին թեժացած պատերազմի մասին գերիշխում է պսևդո-օբյեկտիվությունը, որը փաստացի ծառայում է ադրբեջանական նարատիվներին: Փաստերն իրականում շատ ավելի խոսուն են:

Այս ընթացքում երեք հիմնական արտահայտություններն են հնչում. «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, սակայն մեծամասամբ բնակեցված է հայկական ծագում ունեցող մարդկանցով», «Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում», «Մեծամասամբ մահմեդական բնակչությամբ Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, մեծամասամբ քրիստոնյա բնակչությամբ Հայաստանին՝ Ռուսաստանը»: Երեք լիովին սխալ նախադասություններ:

Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, ոչ թե հայկական ծագումով մարդիկ: 1991թ. աշնանը այն՝ ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա, անջատվել է Խորհրդային Ադրբեջանից, սակայն մինչ օրս նրա անկախությունը որևէ երկիր չի ճանաչել: Այսօրվա պատերազմում խոսքը չի գնում համարժեք հակառակորդների մասին: Բազմաթիվ ապացույցներ կան, որ պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը: Մինչդեռ Թուրքիան Ադրբեջանին լայն աջակցություն է ցույց տալիս ռազմական, լոգիստիկ առումներով և մասնավորապես՝ Սիրիայից (հավանաբար նաև Լիբիայից) իսլամիստ վարձկանների խմբեր տեղափոխելով, Ռուսաստանը մինչ օրս՝ ոչ անմիջական, ոչ միջնորդավորված, Հայաստանի կողմից չի ներգրավվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031