Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորած  պատվիրակությանը

Հուլիս 13,2021 21:21

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031