Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ևս կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբեր 09,2021 16:50

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԲՀԿ կուսակցությունը։ Ավագանու ցուցակը կգլխավորի Գյումրու ներկայիս ավագանու ԲՀԿ-ական անդամներից մեկը՝ Անդրանիկ Խաչատրյանը։

Aravot.am-ին այս մասին տեղեկացրեց հենց Անդրանիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ի ավագանու ցուցակը բաղկացած կլինի 34 թեկնածուներից, այնտեղ ընդգրկված կլինեն Գյումրիում հայտնի դեմքեր, ավագանու ներկայիս անդամներ։

Անդրանիկ Խաչատրյանը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսան է։ Նրանց ընտանիքին է պատկանում «Պեգաս» խանութների ցանցը։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի պատասխանատու Վարդևան Գրիգորյանը չի մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին։

«Չեմ մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին ոչ մի կարգավիճակով՝ ո՛չ որպես քաղաքապետի, ո՛չ էլ որպես ավագանու անդամի թեկնածու, համամասնական ցուցակում չեմ ընդգրկվելու»,-մեզ հետ զրույցում ասել էր Վարդևան Գրիգորյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930