Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջությունս հիմա ավելի լավ է, քան մինչև նստելը»․ Աղվան Հովսեփյան

Մայիս 04,2022 18:50

«Եթե անհրաժեշտ եք համարում, կարող եք նստած հանդես գալ  հայտարարությամբ՝ Ձեր առողջական վիճակի հետ կապված»,-ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով  դատական նիստի ժամանակ, դիմելով Աղվան Հովսեփյանին, այսպես ասաց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Աղվան Հովսեփյանը, բութ մատը բարձրացնելով, ի պատասխան ասաց․ «Իմ առողջությունն այ, սենց է․ ավելի լավ, քան մինչև նստելը, քանի որ այնտեղ պարապում եմ ֆիզկուլտուրայով, քայլում եմ, երեք անգամ կերակրում են։ Հարգելի դատարան, ոչինչ չունեմ ավելացնելու այս պահին։ Ես ութ ամիս լռել, ոչինչ չեմ ասել։ Բայց մանրամասն  խոսելու եմ, իհարկե, ոչ այս պահին, այլ կալանքի հարցը քննարկելուց առաջ։ Այն ժամանակ ունեմ ասելիքներ, որ նույնիսկ իմ փաստաբաններին չեմ ասել և նաև հանրային կարծիքի հետ կապված»։

Նշենք, որ այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է իրեն ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդության հետ կապված։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստի սկզբում Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հետ կախված դատարանը որոշումը հրապարակի այսօր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031