Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում՝ քաղաքացու զանգի հիման վրա

Մայիս 28,2022 00:19

Մայիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել քաղաքացի Ո.Ս.-ն  եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Aravot.am-ի տեղեկություններով՝ թոշակառու քաղաքացին ոստիկաններին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ում տվյալները ոստիկանությունում ճշտվում են, «գող, ավազակ և բանդիտ է, քաղաքացիներին գումար է վճարել, որպեսզի մասնակցեն հանրահավաքին, նաեւ զենքեր է վաճառել»:

Նույն ահազանգի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը, որոնց տվյալները նույնպես ճշտվում են, «կազմակերպել են կառավարությունում  տեղի ունեցած սպանությունը»:

Ահազանգն ընդունվել է, նյութեր են նախապատրաստվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ախ առավոտ ճան, այս ի՞նչքան պարապութիւն է ամենուր, որ այսպիսի լուր կամ հաղորդագրութիւն կը հրատարակէք… եթէ ցաւալի չըլլար, զաւեշտալի կըլլար։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031