Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եթե դեռահասը որոշել է ընտրել բուսակերությունը

Հունիս 12,2023 09:30

Եթե ձեր երեխան որոշել է ընտրել բուսակերությունը, իսկ դուք դեռ լավ ծանոթ չեք այդ սննդակարգին, ապա արժե ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետերի։

  • Բուսակերությունն ամենևին էլ չի ենթադրում կենդանական ծագման բոլոր տեսակի մթերքներից հրաժարում․ այս սննդակարգի տարբեր տեսակները նախընտրողներին ընդունված է կոչել՝

Վեգաններ, որոնք չեն ուտում կենդանական ծագման ոչ մի մթերք, այդ թվում՝ ձու և կաթնամթերք։ 

Լակտոբուսակերներ, որոնք ուտում են կաթնամթերք, բայց չեն ուտում ձու, թռչնամիս, միս և ձկնեղեն։

Լակտո-օվո բուսակերներ, որոնք ուտում են ձու և կաթնամթերք, սակայն չեն ուտում միս, թռչնամիս և ձկնեղեն։ 

Պեսկո-բուսակերներ, որոնք ուտում են ձուկ, բայց չեն ուտում միս ու թռչնամիս։

  • Բուսակերությունն ունի առողջության համար մի շարք առավելություններ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերներն ավելի քիչ են ենթարկվում որոշ հիվանդությունների ռիսկին, այդ թվում՝ սրտի հիվանդություններ, զարկերակային ճնշման բարձրացում, դիաբետ, քաղցկեղի որոշ տեսակներ, ճարպակալում։

  • Բուսակերների մոտ կարող է առաջանալ որոշ սննդանյութերի անբավարարություն։

Երբեմն բուսակերները չեն ստանում հիմնական սննդանյութերը, որոնք ավելի շատ են պարունակվում կենդանական ծագման մթերքների մեջ։ Այդ սննդանյութերն են՝ 

Այս սննդանյութերը կարելի է ստանալ սննդային այլ աղբյուրներից կամ հավելումներից, որոնց կիրառումը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։ 

Բազմաթիվ են այն մթերքները, որոնց օգնությամբ կարելի է հավասարակշռել բուսակերների սննդակարգը։

Երկաթով հարուստ մթերքներ են՝

  • սպանախ,
  • բազուկի տերևներ,
  • չրեր,
  • բրոկոլի,
  • դդմի սերմեր։

Սպիտակուցով հարուստ մթերքներ են՝

  • ձու (ոչ վեգանների համար),
  • սոյայի մթերքներ, ներառյալ տոֆու,
  • ընդեղեն, գետնանուշ,
  • հատիկավորներ և հացահատիկեղեն,
  • լոբազգիներ,
  • սերմեր,
  • ոսպ։

Կալցիումով հարուստ մթերքներ են՝

  • կաթ և յոգուրտ (եթե ուտում են կաթնամթերք),
  • սոյայի կաթ՝ կալցիումով հարստացված,
  • քունջութ, սերմեր։

Վիտամին B 12-ով հարուստ են՝ 

  • յոգուրտ,
  • ցածր յուղայնությամբ կաթ,
  • բուսական կաթի տեսակներ,
  • պանիր,
  • ամբողջահատիկ հացահատիկեղեն,
  • սննդային խմորիչներ,
  • տոֆու։
  • Աճող օրգանիզմի և առողջ քաշ ունեցող մարդկանց համար բուսակերությունը կարող է խնդիր առաջացնել։ 

Բուսակերների սննդակարգը, որպես կանոն, ավելի քիչ ճարպեր է պարունակում և ավելի շատ բջջանյութ, ինչը կարող է նպաստել քաշի նվազեցմանը։ Առողջ քաշը պահպանելուն կօգնեն հետևյալ խորհուրդները՝

  • Խորհրդակցեք սսնդաբանի հետ, որը կօգնի կազմել առողջ, սննդանյութերի տեսանկյունից բազմազան սննդակարգ՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան։ 
  • Խոսեք ձեր ընտանեկան բժշկի հետ՝ հասկանալու համար, թե՞ արդյոք օրգանիզմը համաչափ է զարգանում և ստանում է անհրաժեշտ սննդանյութերը։ 
  • Հիշեք, որ առողջ բուսակերության բանալին բազմազանությունն է․ սննդակարգը պետք է ներառի մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ և այլ մթերքներ, որոնցով կարելի է պատրաստել համեղ և օգտակար տարբեր կերակրատեսակներ։

 Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930