Լրահոս
Օրվա լրահոսը

Միկա Բադալյանի բերմանը ականատե՞ս է եղել Գորիսի հոգեւոր հովիվը

Սեպտեմբեր 07,2023 22:55

Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ «Գորիս» հյուրանոցում, բլոգեր Միկա Բադալյանին ձերբակալել են  Գորիսի հոգեւոր հովիվի աչքի առաջ։ Հիշեցնենք,  սեպտեմբերի 6-ին Գորիսում ձերբակալվել են Միկա Բադալյանին եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, նրանք ու եւս 5 հոգի ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով։

Aravot.am-ը փորձել Գորիսի հոգեւոր հովիվներից ճշտել արդյոք ականատես են եղել բլոգերի ձերբակալությանը։ Պարզվեց, ոչ մեկը դեպքի վայրում չի եղել։ Հոգեւոր հովիվները կարծում են, որ հավանաբար, լուրը հրապարակել են՝ դիտողականություն ապահովվելու համար։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատունը հայտարարել է, որ  մտահոգ է  բլոգեր Միկա Բադալյանի եւ Աշոտ Գեւորգյանի ձերբակալությամբ եւ քայլեր կձեռնարկեն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։

«Դեսպանատունը տեղյակ է ռուսամետ բլոգեր եւ ակտիվիստ Մ.Բադալյանի,  Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գեւորգյանի ձերբակալության մասին։ Տվյալ լրատվական գործակալության հետ գտնվում է կապի մեջ։ Ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը։  Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, կձեռնարկենք քայլեր՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930