Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում ձերբակալվել են լրագրող Աշոտ Գեւորգյանն ու բլոգեր Միկա Բադալյանը

Սեպտեմբեր 07,2023 20:15

Ըստ ArmeniaSputnik-ի  սեպտեմբերի 6-ի  գիշերը Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանին։ Վերջինս մեկնել էր Սյունիք՝ սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Ըստ նույն աղբյուրի՝ 2020-ի պատերազմի  պարտությունից հետո Աշոտ Գեւորգյանի  հաղորդումներում սուր-քննադատական գնահատականներ կան։  Ինչ վերաբերում է Միկա Բադալյանին, նա արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Աշոտ Գեւորգյանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գեւորգյանի ձերբակալումն անվանել է սադրանք։

«Սա նրանց սադրանքն է, որոնք ուզում են փչացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, Արեւմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա մեջ», – գրել է Զախարովան իր Տելեգրամյան ալիքում։ Զախարովան նաեւ նշել է, որ չի հավատում, որ համընդհանուր ազատության կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի ղեկավարությունը հետապնդում է լրագրողներին։

Աշոտ Գեւորգյանն ու Միկա Բադալյանը, ըստ որոշ տեղեկությունների՝  այժմ գտնվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Չնայած  քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռեւս չի հաղորդվում։

Aravot.am-ը փորձում է պարզաբանումների ստանալ ՀՀ  քննչական կոմիտեից․ տեղեկություններ ունենալու դեպքում կհրապարակենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930