Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը համարում է Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն:
Իր տելեգրամյան ալիքում նա գրել է. «Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է… Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»:


Կարդացեք նաև
Ըստ այդ ականատեսի՝ բենզինի պահեստի մոտ գտնվող փշալարից այն կողմ ծխողների պատճառով է եղել կամ էլ ռեզերվուարի ներսում ինչ-որ մեկը մի բան արել է:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ «Ազատությանն» ասել, որ Արցախում երեկվա պայթյունի ամենահավանական վարկածն անփութությունն է։ «Հաշվի առեք, որ մեծ մասշտաբի պայթյուն է եղել, որոշ տվյալներով՝ տասնյակ տոննաներով բենզին է եղել՝ խոշոր տարաներում, իրար կողք գտնվող։ Հերթերում գտնվող մարդկանց հստակ տվյալ չկա, բայց ականատեսներն ասում են՝ հարյուրավոր, ականատես կար, ինձ ասում էր՝ հազարից ավելի մարդ է եղել»,-ասաց նա։
Բեգլարյանը տեղեկություն չուներ՝ որտեղից է բերված եղել բենզինը. այն կարող էր պահեստավորված լինել կամ նոր բերված։


















































