Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային մանկատուն հանձնող ծնողից երեխայի ծննդյան միանվագ նպաստը այլեւս հետ չեն վերցնի

Հոկտեմբեր 10,2023 17:49

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով հիմնականում հստակեցումներ են իրականացնում այն հոդվածներում, որոնք պրակտիկայում տարընկալումների տեղիք էին տալիս:

Դավիթ Խաչատրյան

«Փոփոխություն ենք կատարում խորը աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց մասով տերմինների, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն տերմինն էր գործում, բայց օրենքի փոփոխությունից հետո այստեղ պիտի համապատասխանեցնենք: Հստակեցնում ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրացիների համար, օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայողների երեխաների ծննդյան հետ կապված որոշակի պայմաններ ենք փոխում՝ կապված նպաստի հետ: Երեխային մանկատուն հանձնելուց առաջ եթե ծնողին վճարված էր լինում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ապա բռնագանձման գործընթաց այլեւս չենք իրականացնի»,- մանրամասնեց Դավիթ Խաչատրյանը:

Ռուբեն Սարգսյան

Քննարկվեց նաեւ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասաց, որ նախագծով հեռավար աշխատանքի սկզբունքներն են մշակել. «Հեռավար աշխատանք հնարավոր է իրականացնել գործատուի եւ աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն հեռավար իրականացնել: Եթե հեռավար աշխատողը այլ երկրում լինի եւ գա իր հիմնական աշխատանքի վայր, դա չպետք է համարվի գործուղում եւ ծախսերը չպետք է փոխհատուցվի: Այլ բան է, որ գործատուն ու աշխատողը փոխհամաձայնության են գալիս»:

Բացառություն սահմանվեց նաեւ այն դեպքերի համար, երբ աշխատողն օտարերկրացի է ու Հայաստան գալու դեպքում կեցության ծախսեր են պահանջվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031