Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխուժություն՝ Տավուշ համայնքում․ բացվեց «Ծիլի ծով» Տեղական ակտիվ խմբի գրասենյակը

Դեկտեմբեր 12,2023 20:00

«Ծիլի ծով» ՏԱԽ-ը ԵՄ LEDAER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ Տեղական ակտիվ խմբերից մեկն է, որը պաշտոնապես հիմնադրվել է 2022 թ․-ի հուլիսին ԵՄ  «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկում է ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Տավուշ, 1-ին փողոց, 31 շենք․ այս հասցեում այսուհետ կգործի «Ծիլի ծով» Տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) գրասենյակը։

«Ծիլի ծով» ՏԱԽ-ը ԵՄ LEDAER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկն է, որը պաշտոնապես հիմնադրվել է 2022 թ․-ի հուլիսին ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկում է Տավուշի մարզի Բերդ համայնքի տասը գյուղական և մեկ քաղաքային բնակավայր ՝ մոտ 20.000 բնակչությամբ։

Դեկտեմբերի 11-ին՝ գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՄԱԶԾ LEADER-ի միջազգային փորձագետ Մարթա Մարչիսը, կարևորելով այս իրադարձությունն, ասաց․ «Այս գրասենյակը նաև կարևոր է այն առումով, որ մենք կարող ենք շփվել ոչ միայն վիրտուալ կերպով, այլ իրական ու արդյունավետ կապեր ստեղծել»։

Հայաստանում, կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) միջոցով, որոնք առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան, օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Գրասենյակի բացման արարողությունն աշխուժություն էր հաղորդել Տավուշ համայնքին, միջոցառմանը մասնակցում էին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ծրագրի դրամաշնորհառուներ, Տավուշի և այլ համայնքների բնակիչներ։

«Ծիլի ծով» ՏԱԽ-ի կառավարիչ Անահիտ Բադալյանը նշեց․ «LEADER-ը հավակնոտ ծրագիր է։ Մենք կարողացել ենք համախմբել մեր համայնքի գործարար, հանրային և հասարակական ոլորտների տեղական դերակատարներին և հասանելի դարձնել LEADER-ի մեթոդաբանությամբ ներքևից վերև մոտեցումը, բոլորի ձայնը լսելի դարձնելը և բոլոր ռեսուրսները մեկտեղելը»։

Նա  նաև տեղեկացրեց՝ 2023-ին ՏԱԽ-ը հնարավորություն է ստացել ֆինանսավորելու 19 դրամաշնորհային ծրագիր։

Aravot.am-ը Մարթա Մարչիսից հետաքրքրվեց՝ ԵՄ տարածքում լայնորեն տարածված LEADER գաղափարախոսությունն ինչպե՞ս է իրականացվում ՀՀ-ում, նա պատասխանեց․ «Հայաստանում մենք չենք իրականացնում LEADER-ի դասական տարբերակը, քանի որ, ինչպես գիտենք Հայաստանը ԵՄ-ի անդամ չէ և ֆինանսավորման նույնատիպ աղբյուրներ ու համակարգային մոտեցում չենք կարող կիրառել։ Հայաստանում մենք իրականացնում ենք LEADER մեթոդաբանությամբ LEAD ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ։ Առաջին հերթին մենք հանդիպել ենք թիրախային բնակավայրերի բնակիչների հետ, ձևավորել ենք համայնքային քոուչերի կամ խորհրդատուների ինստիտուտ և վերջիններիս հետ համագործակցելով՝ օգնել ենք տեղաբնակներին մշակել իրենց ռազմավարական ծրագրերը։ Այնուհետև մենք ստեղծել ենք տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր, որոնք ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի ու ՊԳԿ-ի օժանդակությամբ հայտարարել են դրամաշնորհային մրցույթներ տեղաբնակների համար՝ ելնելով իրենց ռազմավարական զարգացման առաջնահերթություններից։ Եվ հենց ՏԱԽ-երն են որոշել՝ ինչպես շնորհել դրամաշնորհները, այսինքն տեղաբնակները դրա համար չեն դիմել երևանյան որևէ հիմնադրամի կամ կազմակերպության, այլ հենց տեղում, իրենց իսկ ՏԱԽ-ին և վերջիններիս անդամները միասին որոշել են, թե որ  ծրագրային գաղափարները պետք է ֆինանսավորվեն՝ ելնելով իրենց զարգացման ռազմավարություններից, որը յուրահատուկ մոտեցում է»։

Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանին հարցրինք՝ LEADER գաղափարախոսությունն ինչպե՞ս կնպաստի  համայնքային զարգացմանը, նա պատասխանեց․ «Ոչ միայն Ծիլի ծով, այլև Աղստևի հովիտ, Գանձոր ՏԱԽ-երը, որոնք գործում են Տավուշի մարզում կարևոր դերակատարություն ունեն մարզի տնտեսական և սոցիալական զարգացման առումով։

Տարածաշրջանային ՏԱԽ-երի շրջանակներում մշակվել է ռազմավարություն, որը նաև համայնքային ռազմավարության մի մաս է»։

«Ծիլի ծով» ՏԱԽ-ի նախագահ, Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ գրասենյակի բացումը կնպաստի, որ «Ծիլի ծով» ՏԱԽ-ի աշխատանքներն ավելի առարկայական և արդյունավետ դառնան հանուն համայնքային զարգացման, նա պատասխանեց․ «Մենք համոզված ենք, որ ծրագիրը մեծ արդյունք կտա։ Մեր գերխնդիրն է այն, որ ժողովուրդը հավատա։ Այս պահին արդեն ունենք բավականին դիմորդներ։ 120-130 դիմումատուներ են եղել, ընտրվել է մոտ 20 ծրագիր։ Մեծ տեղ եմ տալիս այս ծրագրին և համարում, որ գրասենյակի բացումն ավելի կխորացնի մեր կապը ժողովրդի հետ, կստեղծի վստահության մթնոլորտ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031