Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ և Բաքուն պայթեց». Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 17,2024 14:04

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 34-րդ տարելիցը:

1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեցին Բաքուն:

Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ամեն ինչ կրկնվում էր նույն սցենարով. հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների նախօրոք ծրագրված գործողությունները:

Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար: Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:

Բաքվի հայության կոտորածի նախօրեին հունվարի 12-ին, «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ (Milli Müdafia Şurası MMŞ)՝ իբրև Լեռնային Ղարաբաղ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկվելու համար, սակայն այն մնաց Բաքվում:

Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր ազատելու Բաքուն հայերից: Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ

MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին… հայերը մեզ համար վտանգավոր էին…»:

Հատկանշական է, որ 34 տարի անց, Լաչինի միջանցքը շրջափակելուց ու Արցախում ագրեսիա ձեռնարկելուց հետո՝ Ադրբեջանի ղեկավարությունը հասավ հայերի բռնի տեղահանմանը իրենց հայրենիքից: Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր քաղել չգիտենք, դրա համար կրկին հայտնվում ենք նոր փորձությունների առջև…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031