Լրահոս
Օրվա լրահոսը

Իրադարձություն, որի մասին ընդհանրապես ծպտուն չեն հանել. «ՉԻ»

Ապրիլ 25,2024 11:28

Լրացավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Իշխանությունները մի շարք հայտարարություններ են արել, հիշատակել այս օրը, սկսած՝ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած՝ Տիգրան Ավինյանով: 109 տարվա ողբերգությունը հիշում են:

Բայց էս իշխանություններին պետք է նաև հիշեցնել, որ այսօր լրանում է 2-րդ օրը մի իրադարձության, որի մասին ընդհանրապես ծպտուն չեն հանել:

Խոսքը նրա մասին է, որ Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 22-ին «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն: Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հայ ֆուտբոլիստը եվրոպական թոփ-5 լիգայի առաջնության չեմպիոն է դարձել, դա իսկապես պատմական իրադարձություն է:

Բայց ձայն չկա, որևէ մեկը չի շնորհավորել Հենրիխին, որը «Միլանի» հետ խաղից հետո Հայաստանի դրոշն էր ծածանում ու հերթական անգամ մեր պետության հեղինակությունն էր բարձրացնում: Հայկական ֆուտբոլի հպարտությունն է: Միայն ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանն է շնորհավորել, բայց նա դա կաներ անկախ պաշտոնից, որովհետև սպորտից հասկացող մարդ է, ու հասկանում է Իտալիայի չեմպիոնի արժեքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930