Այսօր առավոտյան Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում սկսվել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանն այսօր քննարկելու է նաև ակտիվիստի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































