Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանի գործն այն անհերքելի փաստարկն է, որը միշտ կարելի է «հրամցնել» նիկոլական ռեժիմի ժողովրդավարության մասին բարբառող ցանկացած ճարտասանի. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 15,2026 15:40 Share

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու տարի առաջ այս օրը՝ 2024թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չհանդիսացող մի երիտասարդ տղա՝ Սամվել Վարդանյանը, լինելով ձերբակալված, լինելով ոստիկանության ԼԻԱԿԱՏԱՐ վերահսկողության ներքո, ենթարկվեց դաժան հաշվեհարդարի ու զազրելի խոշտանգման։ «Անհայտ» դիմակավորների կողմից։

Այդ «անհայտ անձինք» մինչ օրս բացահայտված չեն – նրանց ինքնությունը կպարզվի միայն իշխանափոխությունից հետո։ Սակայն Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների ինքնությունը հո՞ հայտնի է։ Մինչդեռ նրանց այդպես էլ մեղադրանք չներկայացվեց գոնե անփութության համար։

Սամվելի գործն այն անհերքելի փաստարկն է, որը միշտ կարելի է «հրամցնել» նիկոլական ռեժիմի ժողովրդավարության մասին բարբառող ցանկացած ճարտասանի։ Սամվելի գործն այն խարանն է, որից նիկոլական անմարդկային ռեժիմը չի կարող ձերբազատվել երբեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930