Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ տրանսպորտում. Հակոբ Ասլանյանին թույլ չեն տալիս ավտոբուսից իջնել

Ապրիլ 15,2024 15:28

Համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնի, վիրավորում են:

Քաղաքացիներից մեկը, նկատելով, որ Ասլանյանը ավտոբուսով է երթեւեկում, նրան նկարահանում է ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք»: Երբ Ասլանյանը հրում է ու ասում՝ «ոչխա՛ր, թող իջնեմ», որ թույլ տան իջնել ավտոբուսից, քաղաքացին ասում է. «Մի խփի, այ ժեխ բիձա»:

Մյուս ուղեւորները կշտամբում են ընդդիմադիր քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում հարցերը լուծում պատգամավորի հետ, հորդորում են գնալ նրա տուն, նա արդարանում է, թե տան տեղը չգիտեմ. «Քո հայրենիքն են տալիս, արա՛»:

Լրացում. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանը ձերբակալվել է:

Նա նախորդ տարի ապրիլին փողոցում Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս բղավել էր «Նիկոլ, դավաճան» և դրա համար ձերբակալվել էր և հեռացվել էր աշխատանքից: ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Վարդանյանը մանրամասներ է պատմել Հակոբ Ասլանյանի հետ ունեցած վիճաբանությունից. «Ես հանրային պարսավանքի ինստիտուտն եմ աշխատեցրել, իմ արածը վիրավորական արտահայտություններ անել չէի բնութագրի: Նա իշխանական պատգամավոր է, ես քաղաքացի եմ, որն ունի քաղաքացիական դիրքորոշում տալու իրավունք՝ իր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և իշխանությունների քայլերի, խոսքերի վերաբերյալ: Ես ընդամենն ասել եմ այն, ինչ մտածել եմ, իմիջիայլոց, նա այնպես հարվածեց ինձ, որ հեռախոսս ու դրամապանակս տարբեր կողմեր շպրտվեցին, ինքը ոտքերով էլ փորձում էր ինչ-որ բան անել իջնելիս: Ես միայն վերբալ արտահայտություններ եմ հնչեցրել, բայց նրան չեմ հարվածել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». Կատարվածին իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, հիշեցնենք, հանրային վայրում թքել էր քաղաքացու վրա՝ «դավաճան» բացականչությանն ի պատասխան եւ այդպես էլ չէր ենթարկվել պատասխանատվության: Ալեն Սիմոնյանը գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մարդկանց երեսին թքողը, որի արարքը պլինտուսի մակարդակի մարդու արարք կարելի է համարել և դրա համար նա այդպես էլ չպատժվեց, այսօր հոխորտում է, որ գործի կդնեն օրենքի ամենախիստ լծակները “խուլիգանական” արարք թույլ տված երիտասարդի նկատմամբ։
    Ալեն ես, ինչ ես, իմացիր, որ ժողովուրդը զզվում է քեզնից ու մյուս քպ-ականներից։ Այ ողորմելիներ, դուք պարգևավճարների մեջ լողում եք և շատ փող ունեք, գոնե տաքսիով երթևեկեք և ձեր տհաճ դեմքերով տրանսպորտում մարդկանց մի ջղայնացրեք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930