Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ․ ապրիլին Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման փաստով մինչ օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել

Հունիս 30,2026 15:15 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը հունիսի 26-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի, կողմից կազմակերպված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը։

Քննարկման ընթացքում Աննա Մելիքյանը բարձրաձայնել է 2024 թ․ ապրիլին Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման փաստով ԻՊԱՍ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի արդյունավետ և ժամանակին քննության կարևորությունը՝ ընդգծելով, որ նման գործերով անաչառ ու անկախ քննությունն առանցքային նշանակություն ունի խոշտանգումների անպատժելիության հաղթահարման համար։
Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ վարույթի շրջանակում մինչ օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, իսկ գործով նշանակվել է դատական փորձաքննություն։

Աննա Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել խոշտանգումների զոհերի համար անվճար իրավաբանական օգնության հասանելիության խնդրի վրա՝ ընդգծելով, որ պետությունը պետք է ապահովի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան զոհերին ստանալ որակյալ իրավական աջակցություն և արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները։

Լուսանկարները՝ ՄԻՊ աշխատակազմի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930