Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանը Իրանին կապող չորս տարբերակների շահառուների միջև. Գագիկ Մինասյան

Օգոստոս 08,2024 18:30 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեհսբուքյան իր էջում գրում է.

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցքի հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները:

Չինաստանն ու միջինասիական երկրները Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք ծրագրի Ադրբեջանով (Միջին միջանցք), Ռուսաստանով ու Իրանով անցնող տարբերակներից երկրորդին ու երրորդին դեմ է հավաքական արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը դեմ են առաջին տարբերակին: Ռուսաստանի ու Իրանի տեսակետից նպաստավոր է Զանգեզուրի միջանցքի ծրագրի անորոշ ժամանակով հետաձգումը, քանի որ վերանում է Միջին միջանցքի իրականացման երկու հնարավորություններից մեկը ու մնում է միայն Ադրբեջան-Վրաստան երթուղին:  Եթե հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունից հետո պահպանվի Վրաստան-հավաքական արևմուտք սառը ու Վրաստան-Ռուսաստան լոյալ հարաբերությունները հավանաբար Միջին միջանցքի գաղափարը չի իրականանա ու կմեծանա ծրագրի Ռուսաստանով և/կամ Իրանով անցնող տարբերակների հավանականությունը:

Ալիևը այս զարգացումներին պիտի որ տեղյակ լիներ առնվազն ապրիլին Պուտինի հետ մոսկովյան հանդիպումներից: Միջին միջանցքի գաղափարի չեղարկման դիմաց հավանաբար Ալիևը  Ռուսաստանից ու Իրանից պիտի երաշխիքներ ստացած լինի, որ Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-Հարավ ծրագրում Ադրբեջանը համարժեք դերակատարում  պիտի ունենա ու վերջապես պիտի կառուցվի Ադրբեջանը Իրանին կապող Ռեշտ-Աստարա երկաթգիծը:

Առաջիկայում լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանը Իրանին կապող չորս տարբերակների (Վրաստան-Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, Ղազախստան-Թուրքմենիա) շահառուների միջև: Ինչպես ուրիշ շատ դեպքերում այս հարցում ևս հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031