Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Պահանջում եմ հարգել իմ իրավունքները․ Լիլիթ Աղեկյան

Մայիս 24,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Զարուհի Փոստանջյանին հնարավորություն է ընձեռնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթ Աղեկյանը Զարուհի Փոստանջյանին է փոխանցել պահանջագիր։

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին

 ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ

Լիլիթ Աղեկյանից

Պահանջագիր

5 աշխատանքային օրվա ընթացքում չեք պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Էլինար Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Արմինե Խերանյանի, Աննա Գրիգորյանի, Արեգնազ Մանուկյանի կողմից դիմումով ներկայացված երաշխավորող հանդես գալու իմ` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ պարտավորությունը։

Ձեր կողմից անգործություն դրսևորելը` ցայսօր չպատասխանելը, արձանագրում է` որպես պատիժ իմ նկատմամբ սահմանված ազատազրկման չարամիտ հովանավորություն։ Պահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել դատախազության կողմից` ձեր մեղքի չափով և բաժնով, իմ խոսքի ազատության և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճը։

Դիմող` Լ. Աղեկյան

24.05.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031