Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին․ հայտարարություն

Մայիս 24,2025 20:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտարարություն՝ Yerevan Dialogue համաժողովին Կրեգ Օլիֆանտի մասնակցության անընդունելիության վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս եւ քաղհասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։

Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ, առավել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:

Արտակ Բեգլարյան, «Արցախ Միություն» ՀԿ,
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ,
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
Արա Ղազարյան, փաստաբան,
Արփի Ավետիսյան, իրավապաշտպան,
Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
Գառնիկ Կերկոնյան, « Հայ իրավական պաշտպանության ճակատ»:

Հայտարարությունը բաց է ստորագրման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031