«2023-2024 ուսումնական տարում կառավարության համալիր քաղաքականության արդյունքում, որն առաջին հերթին ուղղված է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մենք 3300 նոր ուսուցիչներ ենք ունեցել մեր դպրոցներում, որոնց 16%-ը տղամարդիկ են»,-նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝
ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին պատասխանելիս:
«Մեր ուսուցչական ընդհանուր համախմբության պարագայում մինչեւ 10%-ն են տղամարդիկ, ինչը նշանակում է, որ նոր ուսուցիչների ավելի մեծ համամասնություն ունենք՝ տղամարդկանց պարագայում: Եվ սա նաեւ շնորհիվ նրա, որ վարձատրության համակարգը էապես փոխվում է: Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են սկսվում իմ՝ ամեն նման արտահայտությունից հետո, բայց այո, այսօր մենք համակարգում ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչեւ 600 հազար դրամ աշխատավարձ:
Նրանք դա ստանում են իրենց աշխատանքի արդյունքում , որովհետեւ գնացել են պետության առաջարկած ճանապարհով, կամավոր ատեստավորվել են, տարակարգ են ստացել: Նաեւ գիտեք, որ բնագիտական առարկաների ուսուցիչները 25% հավելավճար են ստանում, եւ գյուղական փոքր դպրոցների պարագայում ընդհանրապես մինչեւ 50 % հավելավճար ենք տալիս »,-հավելեց նախարարը:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այդ 600 հազար դրամ ստացող ուսուցիչները կամ ՔՊ-ական են կամ էլ ՔՊ-ի օգտին քվեարկողներ։ Ասածս կարելի է ստուգել – այդ ուսուցիչներին տար ամուսնուդ հեռուստաբանավեճերին մասնակցելու և տե’ս, թե ոնց են նրանք նիկոլին գովաբանում։