Լրահոս
Օրվա լրահոսը

Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում

Մայիս 27,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի՝ մայիսի 26-ի երեկոյան, Պրեմիեր լիգայում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հաղթանակի շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Լիվերպուլում. վիրավորում ստացած առնվազն 50 մարդկանց թվում 4 երեխա կա։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Բժշկական կենտրոններ է տեղափոխվել առնվազն 27 հոգի, որոնցից երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, ծանր վնասվածքներ են ստացել։

Մերսիսայդի ոստիկանությունը հայտնում է, որ 53-ամյա բրիտանացի տղամարդը, որ ենթադրաբար մեքենայի վարորդն է, ձերբակալվել է:

Միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում։

Հայտնի չէ՝ ինչպես է մեքենան հայտնվել փակ ճանապարհին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031