Լրահոս
Օրվա լրահոսը

Մունդիալից կտրուկ վերադարձ ակումբային ֆուտբոլին

Դեկտեմբեր 22,2022 22:02

Վերջին մեկ ամսվա ընթացքում թոփ մակարդակի վրա գտնվող ֆուտբոլիստները ուժ ու եռանդ չխնայեցին իրենց հավաքականներին հաջողություն պարգևելու համար։ Աշխարհի առաջնություններից հետո միշտ ակումբային ֆուտբոլը վերադարձել է մեծ ընդմիջումից հետո։ Այս տարի ընդամենը 3 օր ընդմիջումից հետո մենք նորից կվայելենք ակումբային ֆուտբոլը։ Մեկնարկը տալիս է Անգլիայի լիգայի գավաթը։

Միանգամից հանդիպելու են Մառախլապատ Ալբիոնի երկու ամենասկզբունքային ակումբներ, որոնց անգամ գլխավոր մարզիչները վերջին շրջանում հավերժական դիմակայության մեջ են գտնվում. Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը Անգլիայում իրենց աշխատանքը մեկնարկելով տոն են տալիս Պրեմիեր լիգայում և գավաթներում։

Այս դիմակայությունը լավագույնս ընդգծվեց նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ չեմպիոնը որոշվեց ընդամենը մեկ խաղի արդյունքում։ Այս տարի ակումբներից մեկը` Լիվերպուլը ձախողել է մեկնարկը։ Չնայած, երբեք չի կարելի ասել, որ մրցաշրջանի այս հատվածում Յորգեն Կլոպը կարող է վայր դնել զենքերը Պրեմիեր լիգայում, սակայն մերսիսայդյան ակումբը կարող է կենտրոնանալ գավաթների և Չեմպիոնների լիգայի վրա։

Մանչեսթերյան ակումբում համեմատաբար ավելի լավ վիճակ է։ Մեկնարկային կազմի ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես էին գալիս Աշխարհի առաջնությունում, սակայն գլխավոր գործող անձը հանգստի համար ահռելի ժամանակ ուներ։ Էրլինգ Հոլանդին պատրաստվում է մրցակցություն առաջարկել Մանչեսթեր Սիթիի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլյեն Ալվարեսը։ Վերջինս իր ընտրանու կազմում բավականին հաջող ելույթ ունեցավ Աշխարհի առաջնությունում և փայլեց խաղերի կարևորագույն հատվածներում ու ահռելի օգուտ տվեց Ալբիսելեստեյին։ Պեպ Գվարդիոլան մարտական է տրամադրված պայքարել քաղաքայինների հետ բոլոր հնարավոր ճակատներում։ Իսպանացի մասնագետը վերջերս երկարաձգեց պայմանագիրը մանչեսթերյան ակումբի ղեկավարության հետ։

Այս ահեղ դիմակայությունը մենք բազմիցս վայելել ենք և Պրեմիեր լիգայում, և Չեմպիոնների լիգայում, և ներքին գավաթներում։ Այս անգամ մենք կդիտենք Լիվերպուլ-Մանչեսթեր Սիթի դիմակայությունը Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում։ Եթե այլ երկրներում ակումբները կարող են նույն մոտիվացիայով չխաղալ գավաթի խաղարկություններում, ապա Անգլիայում այս ամենին չափազանց լուրջ են վերաբերվում։

Ամենավաղը մեկնարկել է անգլիական ֆուտբոլը , սակայն շատ մոտ ապագայում մենք կվայելենք ակումբային ֆուտբոլի այլ առաջնությունները, իսկ գարնանամուտին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը, որտեղ, ինչպես մյուս գրանդ ակումբները, այնպես էլ Լիվեպուլն ու Մանչեսթեր Սիթին պայքարելու են ամենաբարձր սահմանած նշաձողին հասնելու համար։

Կատար 2022-ից գրեթե բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են իրենց ակումբների մարզումներին։ Այսօր վստահորեն մեծ ֆուտբոլի ենք ականատես լինելու։

Լիվերպուլ-Մանչեսթեր Սիթի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

 

Ահարոն Հակոբյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031