ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քննադատություններին, թե հայկական կողմը պատշաճ ընդունելության չարժանացրեց Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նրան օդանավակայանում չէր դիմավորել։
«Ինչո՞վ է վատ ընդունելության արժանացել, աղ ու հացով չդիմավորեցի՞նք։ Ներողություն, իսկ ես՝ որպես պառլամենտական երկրի ղեկավար, երբ գնում եմ որեւիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ո՞վ է գալիս դիմավորում։ Պրոտոկոլով գալիս են, բացառիկ դեպքեր, իհարկե, լինում են։ Ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ։ Բայց պրոտոկոլը հետեւյալն է, օրինակ, Ազգային ժողովի նախագահին դիմավորում է փոխխոսնակներից որեւիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավարը դիմավորել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ անձամբ է դիմավորելու Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ «Անպայման դիմավորելու եմ, ես իրեն անձամբ խոսք եմ տվել, երբ ինքն ասաց՝ ո՞նց էիք դուք տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում, ես ասացի՝ տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ»
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը 2022 թ. հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Վա՜յ Աստված, էս դատարկ տակառը իրեն համեմատում է Սերգեյ Լավրովի հետ։ Ջիվանու ասած “խելքին աշեցեք”։