Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90 տոկոսով ստանում են մրցունակ կրթություն ստացածները, ցածր աշխատավարձ՝ հիմնականում 80-90 տոկոսով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն: Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ իր այս հայտարարությունը դառնա աղմկոտ:
Նա չբացառեց, որ բարձր աշխատավարձ ստացողների 10-20 տոկոսը բարձր վարձատրվեն ոչ թե մրցունակ կրթության շնորհիվ, այլ ուրիշ հանգամանքներով պայմանավորված եւ հակառակը չբացառեց, որ 10-20 տոկոս ցածր վարձատրվողները ցածր աշխատավարձ ստանան ոչ թե անմրցունակ կրթության ունենալու, այլ անարդարության կամ այլ կարգավորումներով պայմանավորված. «Բայց որեւէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումն ավելին լինի 10-20 տոկոսից: Ընդգծում եմ՝ 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, որոնք ստացել են մրցունակ կրթություն ու ցածր աշխատավարձ են ստանում 80-90 տոկոսով նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»:
Նրա խոսքով, հանրակրթական դպրոցներում պետք է այս ուղերձը տանք աշակերտներին, նրանց ուղիղ ասենք՝ սիրե՛լի երեխաներ, լա՛վ սովորեք, որ լավ ապրեք:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ