Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությանը դեմ չենք, սակայն այն պետք է հիմնված լինի արժանապատվությանն վրա և երաշխավորի հակամարտության կողմերի կենսական շահերը. Արթուր Խաչատրյանը Կիպրոսում խոսել է Արցախի ժողովրդի վերադարձի մասին

Հունիս 09,2025 16:32

«Ապառաժ». ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել է Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Կիպրոս այցելության մասին Արթուր Խաչատրյանը գրել է.

«Անցնող շաբաթ Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի հրավերով այցելել եմ Կիպրոս՝ որպես հիմնական բանախոս հանդես գալու Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 107 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Հայաստանում սպառնացող մարտահրավերների և այսպես կոչված «խաղաղության» գործընթացի մասին զեկույցից բացի նաև մի քանի խիստ կարևոր հանդիպումներ եմ ունեցել Կիպրոսի խորհրդարանի և Եվրախորհրդարանի Կիպրոսից ընտրված պատգամավորների հետ, ովքեր ներկայացնում էին Կիպրոսի համարյա ամբողջ քաղաքական ներկապնակը։ Մասնավորապես, Կիպրոսի խորհրդարանում հանդիպել եմ Կիպրոսի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի սոցիալիստական կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպուլոսի և խորհրդարանի արտաքին և եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ժողովրդական շարժում (Democratic Rally Party) կուսակցության փոխնախագահ Խարիս Յորղադիսի հետ։

ՀՅԴ գրասենյակում հանդիպել եմ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR – European Conservatives and Reformists) խմբի Բյուրոյի անդամ Յադիս Յադիի և Կիպրոսի դեմոկրատական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների (Progressive Alliance of Socialists and Democrats) խմբի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ իրավիճակը Հայաստանի սահմաններին, և մեր վերապահումները «խաղաղության գործընթացի» վերաբերյալ։

Շեշտել եմ, որ մենք խաղաղությանը դեմ չենք և չենք կարող լինել, սակայն պնդել եմ, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արժանապատվությանն վրա և երաշխավորի հակամարտության կողմերի կենսական շահերը։ Խոսել եմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, Արցախի ժողովրդի վերադարձի և ինքնորոշման իրավունքների, Բաքվում շարունակվող դատավարական ֆարսի մասին։

Կիպրոս այցս սկսել եմ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմի առաջնորդ, կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոսին այցելությամբ։ Նաև այցելել եմ «Նարեկ» վարժարան և հարցազրույց եմ տվել Կիպրոսի պետական ռադիոկայանի հայկական խմբագրությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30