Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ.-ին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով. Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է ՆԳՆ բյուջեի կատարողականը

Հունիս 18,2025 17:18

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։

🔹2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։

🔹2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։

🔹2024 թվականին արձանագրվել է՝

▪️Հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով

▪️ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։

🔹 Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։

🔹Բյուջետային առումով բարձրացվել է՝

▪️Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։

🔹 Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։

🔹Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝

▪️Բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ,

▪️Միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,

🔹Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30