Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Շիրակ ՖԱ

Հունիս 21,2025 20:28

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել:

Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան տեր կկանգնի իր ենթակառուցվածքներին, կլուծի առկա խնդիրները, առանց նախապայմանների ու անվճար հիմունքներով ֆուտբոլը կրկին հասանելի կդարձնի շիրակցի երեխաների համար:

ՇԻՐԱԿ ՖԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30