Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո… Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու». Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 10,2025 22:44

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։

Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։  Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․

Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին։

Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031