Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Հունվար 01,2026 18:20 Share

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։

Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց փոխանցել են թուրքական ընկերությունները։

Նշենք, որ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար 2023 թվականին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել։

Ավելի ուշ նրանք սկսել են Հայաստանի օդային տարածքն օգտագործել նաև երրորդ երկրներ թռիչքների համար։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031