ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին»։
Մեկ այլ գրառմամբ Տիգրան Աբրահամյանը հայտնում է.
«Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։ Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա, թե հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար։ հայրենապա՛շտ պիտի լինենք»։


















































