Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տեքստը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր խաղաղության էին ձգտում, բայց ստիպված եղան հայտնվել ադրբեջանական բանտերում»

Հուլիս 17,2025 22:26

«Այս տեքստը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր խաղաղության էին ձգտում, բայց ստիպված եղան հայտնվել ադրբեջանական բանտերում»։

Այսպես է սկսվում անկախ «Բեդա» պարբերականում հրապարակված անանուն հեղինակի հոդվածը՝ Ադրբեջանում իրականացվող ռեպրեսիաների և պատերազմական հանցագործությունների մասին։ Նյութում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի նախկին պետական նախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը, ով 2022 թվականին տեղափոխվել էր չճանաչված հանրապետություն։

Հոդվածում մեջբերվում են արցախցի փախստական Լարայի հիշողություններն այդ ծանր շրջանի մասին։ Նրա խոսքով՝ ինքը Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել է կրթական և սոցիալական ծրագրերի վրա, որոնք Վարդանյանն անձամբ է աջակցել ու զարգացրել։

«Պաշարման ժամանակ, երբ սնունդը սարսափելիորեն չէր բավականացնում, նա [Ռուբեն Վարդանյանը] բացեց սոցիալական ճաշարան, որտեղ յուրաքանչյուրն առնվազն օրը մեկ անգամ կարող էր սնվել։ Նա նաև կազմակերպեց հղի կանանց և ծանր հիվանդների տեղափոխումը հիվանդանոցներ՝ էլեկտրամոբիլով», – հիշում է Լարան։

Ադրբեջանը մեղադրում է Ռուբեն Վարդանյանին և այլ հայ ռազմագերիներին մի շարք ծանր հանցագործությունների մեջ։ Միևնույն ժամանակ, դատական նիստերը անցկացվում են կիսափակ ռեժիմով, ինչը կասկածներ է հարուցում մեղադրյալների իրավունքների պաշտպանության և գործընթացի թափանցիկության վերաբերյալ, հիշեցնում է հոդվածի հեղինակը։ Նշվում է նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) որևէ մուտք չունի գերիների մոտ, իսկ 2025 թվականի մարտին ադրբեջանական իշխանությունները փակել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031