Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Երկրի թիվ մեկ «ստատուսագիրը», որը համատեղության կարգով դեռեւս նաեւ ՀՀ վարչապետն է, իրան անտեղյակի տեղ է դրել, ու անվերջ գրառումներով ձեւացնում է՝ իբր չգիտի, որ դեռ հեթանոս ժամանակներից հայերը շատ հավեսով նշել են Վարդավառի տոնը: Դա այնքան տարածված է եղել հայոց մեջ, որ անցել է քրիստոնեական շրջան ու դարձել Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։
«Ստատուսչին» չգիտի, որ հայերը արդեն մի քանի հազարամյակ իրար հավեսով ջրում են, ու ինքը դրա հետ ոչ մի կապ չունի:
Ավելին, հենց Ալիեւն ասի էդ տոնի դեմ պայքարի, վրես ազդում է, որ ուրախ ջրում եք իրար, ինքը ակտիվորեն կսկսի պայքարել հազարամյակների պատմություն ունեցող Վարդավառի դեմ»:
Ինքը շատ լավ էլ քաջատեղյակ է: Գողանալը, գրպանը դնելը ինչ չես վաստակել քո աշխատանքով դարձնում է օրինակելի: Սա է վտանգը, անտեսանելի:
Մի մտածեք բարդ. պարզապես, այսպես կոչված վարչապետը գրել է ոչ ‘դոմեստիկ’ օգտատերերի համար: Իր ոհմակը ֆինանսական և բարոյական աջակցություն է ստանում օտարերկրյա պատվիրատու կենտրոններից: Նրանք, իրենց հերթին, պիտի պատրաստեն տարեկան ‘ատչյոտներ’ բուրգի ավելի բարձր հարթակի համար ու պահանջում են նման ‘պոզիտիվ’ ձևակերպւմներ, որ ‘կոպի-փեյստ’ անեն: Իր կրթական ու բարոյական մակարդակը սրան հերիքում է: Իսկ ավելին` խելացի, զորեղ վարչապետ անցանկալի է ՀՀ-ում:
Իբրեւ Հայ եկեղեցու զավակ ներկայացող թիվ 1 պաշտոնյան ավելի վաղ արված իր անհեթեթ գրառմամբ շնորհավորում էր Վարդավառը` իր հագին հարմարեցնելով ժողովրդական տոնի խորհուրդը` մոռանալով, որ նույն օրը եկեղեցիներում նշվում էր մեր հինգ տաղավար տոներից հերթականը` հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը։ հայ եկեղեցու, այսպես կոչված <> հետեւորդին հավանաբար չէին հիշեցրել այդ մասին։ Թե չէ` կարող էր մի փոքր էլ <>։ Իսկ վարդավառն, անշուշտ, իմ մանկության տարիներից ամենավառ հիշողություններից մեկն է։