Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՀԷՑ-ի

Օգոստոս 19,2025 14:01

«Փաստինֆո». «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը նոր հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀԷՑ-ի։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազինյանը պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025թ․ հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև՝ ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հայցադիմումը դատարան մուտքագրվել է օգոստոսի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, ստանձնելով իր նոր դերակատարումը, Ռոմանոս Պետրոսյանը շտապել էր կանխակալ կարծիք հայտնել՝ նշելով, Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստորագրվել է Ղազինյանին ազատելու մասին որոշումը։ Հուլիսի 25-ին Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀԷՑ-ի։ Ներկայացված հայցով Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Կ-550-Ա հրամանը, որով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել էր աշխատանքից և վերականգնել պաշտոնում։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031