Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը եթե ընտրվեց՝ ամբողջ Հայաստանն է տալու»․ իրինդեցի

Սեպտեմբեր 20,2025 11:00

«Սամվել Կարապետյանն ազգասեր է։ Մի մարդ, որ իր եկեղեցուն տեր է կանգնում, նրա հետ կարելի է հույսեր կապել»

«Գայլն ու գառը մի հարկի տակ կարելի՞ է պահել, որ մեկը մյուսին վնաս չտան։ Լավ չի լինելու։ Գայլը գառին կուտի։ Թուրքերը շատ են, հայերը՝ քիչ, իրենք որ մտան, կվերացնեն հայերին։ Անկախություն չի լինի»,- գրական-գեղարվեստական համեմումներով այս վերլուծությունը իրինդեցի Սամվել Հարությունյանն է անում։

Երկար եւ բովանդակալից կյանք ապրած Թալին խոշորացված համայնքի Իրինդ բնակավայրի բնակիչ Սամվել Հարությունյանի սրտով չէ այն վիճակը, որում այժմ հայտնվել է Հայաստանը։ Սա էն անկախությունը չէ, որի համար իր ընկերը՝ Անդրանիկ Մարգարյանն էր պայքարում։ Ինքը երջանկահիշատակ վարչապետի հետ 1955 թվականից է ընկեր եղել, նաեւ պայքարի ընկեր։ Իսկ պայքարը՝ հանուն անկախ եւ ուժեղ Հայաստանի էր։

«Ինքն իսկական անկախության համար էր պայքարում»,- ներկայիս իրավիճակից դառնացած ասում է զրուցակիցս, որը զայրացած է Հայաստանի ներկայիս կառավարիչների վրա, որ խաբելով՝ մարդկանց ու պետությունը հասցրել են անհուսալի վիճակի։ Այդ ղեկավարների խոստացած խաղաղությանն էլ չի հավատում ու չի վստահում, «Նիկոլ Փաշինյանն իր աթոռն է ամրացնում։ Բոլորն էլ դեմ են, վախենում են ասեն, ով որ խոսեց՝ կտանեն պադվալը, ոնց որ ինքն էր ասում»։

Սամվել պապին դուր չի գալիս նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսույթը. «Իր խոսակցությունը վարչապետի խոսակցությո՞ւն է։ ԱԺ-ում ինչ ասես՝ ասում է, դա վարչապետի խո՞սք է»։

Թե հետո ի՞նչ է լինելու, զրուցակիցս դժվարանում է ասել, բայց վստահ է. «Նիկոլը եթե ընտրվեց՝ ամբողջ Հայաստանն է տալու, Հայաստանը դառնալու է վիլայեթ»։ Մեկ այլ բանում էլ է վստահ. «Չի անցնի, եթե խալտուրա չանեն՝ չի անցնի»։

Հետաքրքրվեցինք՝ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի մտերիմները հայտարարել են քաղաքական ուժ ստեղծելու մասին, դրան ինչպե՞ս է վերաբերվում։

«Սամվել Կարապետյանն ազգասեր է։ Մի մարդ, որ իր եկեղեցուն տեր է կանգնում, նրա հետ կարելի է հույսեր կապել։ Եթե համախմբում լինի՝ Նիկոլին կհաղթեն։ Նիկոլի հետ ի՞նչ հույս կապես, բացի ոստիկանությունից, իրենց պարգեւավճարներից ոչ մի լավ բան չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930