Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Գալստանյան չկա, այդ վիրավորանքի համար էլ պետք է պատասխան տաք. Բագրատ սրբազան

Հոկտեմբեր 09,2025 19:22

Ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության զավթման փորձի մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում մի միջադեպ էլ գրանցվեց, երբ Բագրատ սրբազանը խնդրեց հանրային մեղադրողին երկրորդ անգամ կրկնել իր ասածները՝ պնդելով, որ չհասկացավ հանրային մեղադրողի ասածի բովանդակությունը: Նրա բնորոշմամբ՝ ոչ հայերեն ձեւակերպում էր:

Իսկ հանրային մեղադրողն արձագանքում էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ներկայացրած միջնորդությանը՝ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

-Իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ժողովրդին ուղղելով՝ չեն ազատվելու,- հավելեց Բագրատ սրբազանը:

-Պարոն Գալստանյանի պաշտպանների գործառույթը վերցնելու ցանկություն չկա: Պաշտպանները կբացատրեն երեւի, կհասկանա,- արձագանքեց հանրային մեղադրողը:

-Այս դահլիճում պարոն Գալստանյան չկա,- հակադարձեց Բագրատ սրբազանը, – այդ վիրավորանքի համար էլ պետք է պատասխան տաք, միայն Մխիթար Գոշ չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031