Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբորորդին ևս մեկ ամսով կալանավորվեց

Նոյեմբեր 03,2025 22:30

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորորդի Համբարձում Ներսիսյանը ևս մեկ ամսով կալանավորվեց, հայտնում է Քննչական կոմիտեն:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու մեկ ամսով կալանավորեց Ոսկեհատի միջադեպի մասնակիցներից մեկին, որն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն է:

Գևորգ Ներսիսյանը մեղադրվում է Վաղարշապատի ավագանու ընտրությունների՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու համար, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև որդին՝ Համազասպը:

Կաթողիկոսի հարազատները չեն ընդունում մեղքը, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, նման բան չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930