«Լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ խելամտորեն օգտագործել այն գործիքակազմերը, որոնք որ կան, իհարկե՝ նաեւ հավատավոր ժողովրդի, հանրության ակտիվ աջակցությամբ, ներգրավմամբ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազանն ասաց՝ պատրաստի դեղատոմսեր չունի, թե ի՞նչ է պետք անել Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավին հակազդելու, նաեւ այն պատճառով, որ սա Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ չէ, այլ ավելի խոշոր գործընթաց։ Նա հարցեր հնչեցրեց՝ 2020 թվականի պատերազմից հետո հատկապես տեղի ունեցած գործընթացներից հետո Հայաստանում ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ մոտեցումներ եւ այլընտրանքներ ունենք։ Եվ եթե այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ՝ ՀԱԵ դեմ տարվող արշավի դեմ ոչինչ ասել չի կարող։ Միանշանակ է մեկ բան՝ քանի դեռ այս իշխանությունը շարունակում է պաշտոնավարել, մեր երկրում պառակտումն ու աղետները խորանալու են։
Արշակ սրբազանն իր տարակուսանքը հայտնեց նաեւ ՀԱԵ դեմ իրականացվողի նկատմամբ Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների լռության առիթով։ Հայաստանում, նաեւ ՀԱԵ դեմ իրականացվող գործողություններում նա չի բացառում աշխարհաքաղաքական գործոնի դոմինանտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































