Սամվել դպիր Գրիգորյանը տեղեկացնում է. «Այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ կատարվեց, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել և պատարագանման արարողություն անցկացրել Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին Թադե քահանան):
Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինով և սրբվեց աղոթքով»:
Սրբագործման կարգին և ժամերգությանը մասնակցել են Արագածոտնի թեմի հոգևորականները Տ. Շնորհք աբեղա Պալոյանի գլխավորությամբ:


















































