Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե բարեփոխում է, այլ պետական մակարդակով հարձակում մեր ազգային ինքնության և հոգևոր սյունի վրա․ Արմեն Խաչատրյան

Հունվար 10,2026 16:45

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արդեն իսկ դուրս են եկել օրենքի և սահմանադրականության դաշտից: Նա բացահայտորեն միջամտում է եկեղեցու ներքին գործերին, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, կազմակերպում է «բարեփոխումների» խորհուրդներ և հրապարակայնորեն վարկաբեկում է հոգևոր առաջնորդներին՝ առանց որևէ իրավական հիմքի: Սա ոչ թե բարեփոխում է, այլ պետական մակարդակով հարձակում մեր ազգային ինքնության և հոգևոր սյունի վրա:

Միաժամանակ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները՝ ձերբակալություններ, քրեական գործեր և հետապնդումներ (այդ թվում՝ հոգևորականների և քաղաքական գործիչների), վաղուց դուրս են եկել ժողովրդավարական սկզբունքների շրջանակներից: Այս ամենը տեղի է ունենում 2026-ի ընտրություններից առաջ՝ ստեղծելով վախի մթնոլորտ և մաքրելով դաշտը իշխանության համար:

Նիկոլը չի էլ թաքցնում իր նպատակը՝ հրապարակային ելույթներում ուղղակիորեն հայտարարում է, որ ցանկացած «խոչընդոտ» (լինի դա եկեղեցի, թե ընդդիմություն) պետք է վերացվի «պետության գոյատևման» անվան տակ: Սա ոչ թե ղեկավարի, այլ բացառապես իշխանությունը պահպանելու և ռեժիմը երկարացնելու տրամաբանություն է:

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև գոյաբանական հարց է՝ մեր ինքնության, արժեքների և ազատության մասին: Ուրեմն ի գործ՝ օրենքի գերակայության, ազգային ինքնությյան պահպանման և իսկական ժողովրդավարության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031