«Մեր ձեւով» շարժման անդամ Անդրանիկ Գեւորգյանը ֆեյսբուքյան եթերում հարցնում է. «Փորձե՞լ եք համեմատական անցկացնել նախորդ ամիսների հետ և տեսնել՝ հասկանալու համար, թե արդյոք կոմունալ ծախսերը ավելացե՞լ են, թե՞ պակասել են:
Միանշանակ ավելացել են: Ձմռան ցուրտ ամիսներին կոմունալ ծախսերի վճարը մեծ բեռ է մեր քաղաքացիների և մեր բոլոր հայրենակիցների համար: Ինչպե՞ս ենք լուծում այս խնդիրը: Ի՞նչ է առաջարկում պետությունը սրա հետ կապված: Ոչինչ:
Ի՞նչ ենք մենք առաջարկում՝ ուժեղ տնտեսություն, թեթևացնել մեր քաղաքացիների, մեր բոլորիս կոմունալ ծախսերը և ծախսային բեռը»:
Մանրամասն՝ տեսանյութում


















































