Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը

Հունվար 13,2026 20:17

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։

«EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ Ծրագիրը, որի տևողությունը երեք տարի է, հիմնված է «EU4Sevan» ծրագրի փորձի վրա, որն իրականացվել է 2020-2025 թվականներին։

Քննարկվել են նոր ծրագրի չորս բաղադրիչները եւ դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլերը, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ստեղծելու համակարգող խորհուրդ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին եւ համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։

 

Ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման արդյունավետ համակարգի ապահովման ուղղությամբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ծրագիրը կհամապատասխանեցնի Սեւանա լճի էկոլոգիական պահանջները հարակից գետային ավազանների ջրային անվտանգության ապահովման հետ՝ միաժամանակ ապահովելով ջրային ռեսուրսների օպտիմալ բաշխումը բոլոր շահառուների միջեւ:

Ջրային կոմիտեի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031