ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղցկեղի դեմ պայքարի օրն է:
Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։
Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.
1. կրծքագեղձի քաղցկեղը,
2. արգանդի պարանոցի քաղցկեղը,
3. կոլոռեկտալ քաղցկեղը:
Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։
Կարդացեք նաև
Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։
Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:
📉Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով:
2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:
Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով պացիենտների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:
Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում:


















































