Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են. Արցախի պետնախարար

Փետրվար 05,2026 23:10 Share

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։

Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին։ Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ․ ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն և այս ամենի ծանրությունը անտանելի է։

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ․ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ։

Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։

Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728