Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով ուշագրավ հարցաքննություններ են սպասվում. Նորիկյան

Օգոստոս 08,2025 23:35 Share

-Կարելի է արձանագրել, որ այսօրվա հարցաքննված վկաները  բովանդակային եւ առանցքային առումով նորություն չեն ասել: Այն բոլոր տեղեկությունները, որ ասվել է այսօրվա վկաներից  գնդապետ Խաչատրյանի կողմից,  մենք տիրապետում էինք: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր այդ զինվորական կացարանում բնակավորման պայմանները, արդյո՞ք որեւէ չափանիշի համապատասխանում էր այդ կացարանը, որ այդտեղ անձնակազմ տեղակայվեր, որտեղ կազմակերպվեր նրանց ծառայությունը, գնդապետ Խաչատրյանը հաստատեց, որ այդ շինությունը  չի համապատասխանել որեւէ չափանիշի ու այդ տարածքում իրավունք չունեին անձնակազմ բնակավորել,- Aravot.am-ին ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքով տուժողների ներկայացուցիչ,  փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին որոշակի ուշագրավ հարցաքննություններ են տեղի ունենալու, հարցաքննվելու են դատաբժիշկներ եւ փորձագետներ, որի արդյունքում, պարոն Նորիկյանը հույս հայտնեց, որ կստանան բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Փաստաբանը գործի շրջանակում հարցաքննվող բոլոր վկաներից հետաքրքրվում է, թե հրդեհի բռնկման ինչ վարկածներ են նրանց հայտնի: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ հրդեհի բռնկման իր վարկածը ո՞րն է, արդյոք գործով ձեռք բերված տվյալներով իր մեջ համոզմունք ձեւավորվե՞լ  է, որ հրդեհը բենզինի սխալ օգտագործման հետեւանքով է բռնկվել:

Ի պատասխան ՝ նա ասաց. «Ես ձեռնպահ կմնամ որեւէ վարկածի վերաբերյալ որեւէ կոնկրետ տեսակետ արտահայտելուց: Մենք  հավաքում ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր տեղեկությունները, կգա ժամանակը, երբ կհետազոտենք բոլոր գրավոր ապացույցները, կներկայացնենք լրացուցիչ միջնորդություններ լրացնելու ապացույցների ծավալը, դրանից հետո վստահեցնում եմ՝ հնարավորություն կունենանք մեր վերջնական տեսանկյունը ներկայացնել գործի վերաբերյալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031