Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Չգրանցված դեղ իրացնելը հանցագործությո՞ւն է, թե՞ զանցանք

Մարտ 21,2026 12:00 Share

Վահե Վարսանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը երկայացնելով թիվ ԵԴ2/1879/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը եւ անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ Վարչական իրավախախտւմների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասին՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել էր, որ որոշակի չէ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղ իրացնելը հանցագործությո՞ւն է, թե՞ զանցանք:

Դիմող կողմը գտնում է, որ նշված անորոշությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանն այնքանով, որքանով միակ թույլատրելի ապացույցի կանոն է կիրառվել է փաստի նկատմամբ, որի նկատմամբ միակ թույլատրելի ապացույցի կանոն կիրառվել չէր կարող, քանի որ այն նկարագրել է ոչ թե հանցագործություն, այլ՝ զանցանք, ինչի հետեւանքով էլ խախտվել է նաեւ իր՝ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունը:

Դիմողը խնդրել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»:

Ըստ դւմող կողմի՝ ՀՀ քրեական օրենսգրքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նկարագրված արարքները տարբեր են, սակայն դրանց ձեւակերպումների անորոշությունը հանգեցնում է տարընկալման, եւ այդ երկու նորմերում նկարագրված արարքներն ընկալվում են որպես նույնական:

Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որեւէ հիմնական իրավունքի եւ (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածի հակասությունը Սահմանադրության 42 եւ 63-րդ հոդվածներին, հետեւաբար նաեւ՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

ՍԴԴԿՈ-23 որոշմամբ երեկ Վահե Վարսանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031