Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում սկսված պատերազմին վերջ դնելու համար ընթացող աշխատանքները:
Բացի այդ, տեղեկացվում է, որ Ֆիդանը հեռախոսազանգ է ունեցել նաև իր գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ: Այս դեպքում ևս օրակարգային են եղել Իրանի դեմ տարվող պատերազմի ավարտին միտված շփումները:
Զուգահեռ նշենք, որ ամերիկյան «Axios» լրատվակայքը տեղեկացնում է, որ Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-Իրան բանակցություններ սկսելու գործընթացին: Ըստ այդմ՝ միջնորդները ծրագրում են մինչ ընթացիկ շաբաթվա վերջ՝ հնարավորինս շուտ, Իսլամաբադում հանդիպում կազմակերպել ամերիկացի և իրանցի ծանրակշիռ պաշտոնյաների միջև:


















































