Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնպես ես խառնվել, ոնց որ հորդ տունն է»․ լեզվակռիվ՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող Վարդան Ղուկասյանի ու իրեն դատարանի դահլիճից հեռացնող ոստիկանի միջև

Մարտ 24,2026 19:55 Share

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ավարտից հետո լրագրողները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից կարծիք հարցրեցին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ եթե ՔՊ-ն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։

Վարդան Ղուկասյանը հարցին պատասխանեց բավական դժվարությամբ, քանի որ ոստիկանները քաշում էին նրա թևերից՝ չթույլատրելով միտքն ավարտին հասցնել։

«Գնացինք, Ղուկասյան»,- հրամայական տոնով ասում էր ոստիկաններից մեկը։

Վարդան Ղուկասյանն այնուամենայնիվ իր ասելիքը փոխանցեց․ «Երիտթուրքերը այդ սկզբունքով էին առաջնորդվում, այսինքն՝ խաղաղության, և դրանից հետո եղեռն կազմակերպվեց։
Հետո Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը…»։

Վարդան Ղուկասյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրան շրջապատած ոստիկաններից մեկը բռնեց նրա ձեռքից՝ պնդելով՝ գնացինք։ Սա զայրացրեց Վարդան Ղուկասյանին, որն ասաց․ «Քաշի ձեռքերդ» ու շարունակեց խոսքը․ «Հասկացա՞ր, Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ»։

Ոստիկանները, սա լսելով՝ ավելի ուժգին պնդեցին․ «Գնացինք»։ Վարդան Ղուկասյանն ասաց․ «Էնպես ես խառնվել, ոնց որ հորդ տունն է»։

Ոստիկաններից մեկը բարձրացրեց ձայնը․ «Ղուկասյան, գնացինք»։

«Գնացինք»,- ավելի բարձր արձագանքեց Վարդան Ղուկասյանը՝ հագնելով պիջակը ու լրագրողի հետ զրույցը դարձյալ շարունակելով։

«Նրա խոսքերը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ասնավանի չէ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Ի՞նչ պիտի անի քաղաքացին՝ հետաքրքրվեցին նրանից, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Քաղաքացին պետք է գնա, ՔՊ-ին դեմ քվեարկի, հաջողություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031