Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար․ Դանիել Իոաննիսյան

Մարտ 29,2026 10:41 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը 

«Անկախ դիտորդ» դաշինքում մի շարք արժանահավատ տեղեկություններ են ստացվել տարբեր մարզերում ու Երևանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների ստեղծման մասին:

Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն:

Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար:

Իշխանությունները պետք է զերծ մնան մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել ընտրություններում մրցակցության հավասար պայմանների սկզբունքի ապահովման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Դանիելը մեր բարոմետրն է։ Երբ սկսում է նման բաներ խոսել ուրեմն իրեն փորձում է մաքրել, որ առաջիկայում չասեն դու ՔՊ-ի գրպանային քաղհասարակությունն ես ստյոպա սաֆարյանի պես․․․․ սա ալիբի ստեղծել է մեկ ու մեջ իրականությունը ասելը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031